Մալթայի մայրաքաղաք Վալետտա. Հակիրճ ուղեցույց զբոսաշրջիկների համար

Путешествия бизнес авиацией

Հաճախ կարելի է հանդիպել անհամապատասխանություններ Մալթայի մայրաքաղաքի անվան առումով: Նրան անվանում են Լա Վալետտա կամ Դե Լա Վալետտա: Սակայն երկու անվանումներն էլ սխալ են: Մալթայի մայրաքաղաքը պարզապես կոչվում է Վալետտա: Հետաքրքիր է նաև այն, որ Մալթայի ճանապարհային նշանների վրա կարելի է տեսնել քաղաքի մեկ այլ անվանում՝ Իլ-Բելտ (II-Belt): Այն նշանակում է «քաղաք»: Սակայն, տպագիր ուղեցույցներում անվանումը ճիշտ է գրված, և ոչ մի շփոթություն չի առաջանում:

Հետաքրքիր փաստ. Վալետտան կառուցվել է 16-րդ դարում ընդամենը հինգ տարվա ընթացքում, մերկ բարձունքի վրա, թուրքական պաշարումից հետո: Այնուհետև քաղաքը ընդարձակվեց, ի հայտ եկան նոր շինություններ, որոշները ավերվել էին 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Սակայն, ընդհանուր առմամբ, Վալետտան պահպանվել է իր սկզբնական վիճակով և այսօր ունի նույն տեսքը, ինչ 16-րդ դարում:
Եթե նայենք Վալետտային թռչնի թռիչքի բարձրությունից, ապա կարող ենք տեսնել, թե որքան հստակ ուղիղ անկյան տակ խաչվում են քաղաքի փողոցները, որոնք նախագծվել են միջնադարյան ճարտարապետների կողմից: Այստեղ շատ խանութներ դեռևս տեղակայված են նկուղում: Արդեն մի քանի դար է քաղաքը ապրում և զարգանում է հին շինություններում, որոնք դիմագրավել են բազմաթիվ փորձությունների: Այս առումով, Վալետտան յուրահատուկ քաղաք է ամբողջ աշխարհում:

Читайте также:  {:ru}Мальтийская «Золотая виза» за €125 000{:}{:ua}Мальтійська «Золота віза» за € 125 000{:}

Վալետտա հնարավոր է հասնել ծովային, ցամաքային և օդային ճանապարհով: Քաղաքը ունի մեծ նավահանգիստ, որը կոչվում է Grand Harbour. Այստեղ կարելի է գալ նաև ավտոբուսով: Օդանավակայան կա Վալետտայից ոչ հեռու: Հետևաբար, հնարավոր է օգտվել նաև օդային տրանսպորտից:

Դուք կարող եք դիմել Cofrance ընկերություն և պատվիրել չարտերային թռիչք: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքում:

Авиаперелеты на спортивные события

Տարվա ամենալավ ժամանակը Վալետտա գալու համար

Վալետտա գալու համար սեզոնային սահմանափակումներ չկան: Այստեղ միշտ եղանակը հարմարավետ է ոտքով զբոսանքի, սրճարաններ, ռեստորաններ, խանութներ այցելության համար: Եթե Ձեզ հետաքրքրում են տեսարժան վայրերը, ապա նկատի ունեցեք, որ ամռանը այստեղ շատ են զբոսաշրջիկները: Երբ նրանց հոսքը նվազում է, փողոցները դատարկվում են՝ հատկապես հանգստյան օրերին: Սակայն շատ թանգարաններ չեն աշխատում կիրակի օրերին:
Եթե աղմկոտ զբոսանքների սիրահար չեք, ապա ավելի լավ է գաք Վալետտա ոչ զբոսաշրջային սեզոնի պիկին:

Читайте также:  {:ru}Изучаем английский язык на Мальте{:}{:am}Սովորում ենք անգլերեն Մալթայում{:}

Ինչ տեսաժան վայրեր այցելել Վալետտայում

Պետք է ասել, որ Վալետտան ինքնին արդեն տեսարժան վայր է, որտեղ մի քանի դար է, ինչ տիրում է միջնադարյան մթնոլորտ:
Այստեղ թերևս ամենից տպավորիչ տեսարժան վայրը Մեծ մագիստրի ապարանքն է: Նրա դահլիճների պատերին կարելի է տեսնել Մալթայի միաբանության ասպետների որմնանկարները:
Բարաքքա Վերին Այգիները ևս մի վայր է, որտեղ ձգտում են լինել Վալետտա ժամանած բոլոր զբոսաշրջիկները: Նրանք տեղակայված են քաղաքի համարյա կենտրոնում ` Կաստիլիո պալատի դիմաց: Նրանց նաև անվանում են իտալացիների այգի: Դրանք տնկվել են դեռևս 1663 թվականին: Ըստ ավանդույթի կեսօրին, ուղիղ ժամը 12-ին, Վերին Այգիներում տեղակայված հրանոթներից մեկը կրակ է արձակում: Բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս այստեղ տեսնելու դա: Շքեղ տեսարաններ են այստեղից բացվում դեպի ծով և մոտակա քաղաքներ: Սա զբոսաշրջիկների սիրելի վայրն է սելֆիի համար: Նրանցից յուրաքանչյուրը անպայման իր հետ տանում է շքեղ համայնապատկերի ֆոնին արված լուսանկարներ:
Մյուս վայրերը, որոնք խորհուրդ է տրվում այցելել, դրանք են՝ Սեն-Էլմո ամրոցը, Լասկարի Ռազմական Սենյակները, Սուրբ Հովհաննեսի տաճարը, Մալթայի ազգային թատրոնը, որը կառուցվել է 18-րդ դարում , Կազա Ռոկկա Պիկկոլա վիլլան: Կարելի է անվերջ թվարկել տեսարժան վայրերը, սակայն ուղղակի հասարակ զբոսանքը Վալետտայով Ձեզ մեծ հաճույք կպարգևի: