Շոփինգ Մալթայում. թող ընկերուհիները նախանձեն

Путешествия бизнес авиацией

Այս հոդվածում կանդրադառնանք երկրի խանութներին և շուկաներին, որպեսզի օգնենք Ձեզ ընտրել լավագույն հուշանվերներն ու կատարել անմոռանալի գնումներ Մալթայում՝ Ձեզ հետ տանելով նրա հոգուց մի կտոր:

Այսպիսով, մենք գտնվում ենք Մալթայում՝ տարօրինակ լեզու, գեղեցիկ երկինք և կապույտ ծով ունեցող ասպետների երկրում: Մալթան շատ փոքր եվրոպական պետություն է: Սա մի քանի կղզիների, երջանիկ մարդկանց և իրական ասպետների երկիր է:

Մալթան հայտնի է ամբողջ աշխարհում ձեռագործ աշխատանքների առատությամբ: Նա առանձնանում է նուրբ գործերով և հնաոճ իրերով: Մալթան զարմանալի երկիր է: Կարծես նրան մի քանի երկրներից են հյուսել`գրիգորյան ճարտարապետությունը, բրիտանական հեռախոսախցիկները և արաբական ակցենտը մալթայերենում նրան շատ հետաքրքիր են դարձնում:

Մալթան փոքր պետություն է Միջերկրական ծովում, որը կազմված է յոթ կղզիներից: Սակայն նրանցից և ոչ մեկում չկա քաղցրահամ ջուր: Այն ուղղակիորեն ստեղծում են այստեղ՝ աղազերծելով ծովի ջուրը: Մալթայում ամեն ինչ շատ կոմպակտ է: Քաղաքների միջև սահմաններ չկան: Մեկ քայլ և արդեն մեկ այլ քաղաքում եք: Գրեթե բոլոր մալթացիները ճանաչում են մեկը մյուսին և նույնիսկ դուռը չեն փակում, երբ տանից դուրս են գալիս:

Մալթացիները շատ են հպարտանում իրենց երկրով, քանզի հենց այս հողը մի ժամանակ հյուրընկալեց ասպետներին և Սուրբ Հովհաննեսի Օրդենը, որն այսօր հայտնի է որպես Մալթայական օրդեն: Չնայած Օրդենը  տեղափոխվեց Իտալիա, սակայն մալթացիները դեռևս  օգտվում են նրա աղմկահարույց բրենդից: Դա հատկապես վերաբերում է նրա խորհրդանիշին, հայտնի Մալթայական խաչին: Այն այստեղ զարդարում է գրեթե ամեն ինչ` ասպետների հագուստները, քաղաքների գերբերը, խանութների ցուցանակները, սպասքը: Նրա պատկերով նույնիսկ դաջվածքներ են անում:

 

Շոփինգ «Մալթական խաչ»

«Exsquisite Jewellery» խանութը ոսկերչական զարդերի սիրահարների համար է: Այստեղ Դուք կարող եք գտնել իսկական Մալթական խաչ, որը կազմված է «V» տառի ձևով չորս էլեմենտներից: Նրա դիզայնը հիմնված է խաչերի վրա, որոնք օգտագործել են ասպետները Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ: Մալթական խաչը ութաթև է, որը խորհրդանշում է ասպետական ութ առաքինությունները. հավատ, բարեգթություն, ճշմարտություն, արդարություն, անմեղություն, խոնարհություն, անկեղծություն և համբերություն:

Читайте также:  {:ru}Как стать гражданином Мальты{:}{:ua}Як стати громадянином Мальти{:}

Այս խանութում կարելի է ձեռք բերել մատչելի գներով Մալթական խաչեր՝ 13-ից մինչև 20 եվրո արժողությամբ, ինչպես նաև հյուսվածքային տեխնիկայի (ֆիլիգրան) եղանակով  պատրաստված խաչեր, որոնք ավելի թանկ արժեն: Որպես հուշանվեր կարող եք ձեռք բերել նաև հյուսվածքային տեխնիկայի (ֆիլիգրան) եղանակով  պատրաստված գրիչներ, դանակներ, ինքնաթիռներ, շոգեքարշեր, վիշապներ և տեղի ոսկերիչների այլ հետաքրքիր աշխատանքներ:

Մալթան հայտնի է հազվագյուտ, հին արժեքավոր իրերով և արվեստի գործերով: Մալթացիների համար շատ կարևոր է պահպանել ընտանեկան նվիրական հուշաիրերը և փոխանցել դրանք սերնդից սերունդ: Տարիների ընթացքում նման առարկաները վերածվում են արժեքավոր իրերի, այդ իսկ պատճառով էլ երիտասարդ սերունդը համալրում է ընտանեկան հավաքածուն նոր բացառիկ իրերով: Ահա թե ինչու Մալթայում այդքան շատ են արհեստանոցները, որտեղ կարելի է ինչ-որ մի արժեքավոր բան պատվիրել:

 

Շոփինգ «Մալթայական ժամացույցներ» 

Արթուր Վասսալլոյի արհեստանոցը Մալթայում ամենահայտնին է:

Մալթայական պատի ժամացույցները շատ պահանջված են Մալթայի վերնախավի շրջանում: Դրանց պատկերներով նույնիսկ նամականիշներ են տպագրում: Այդ փայտյա ժամացույցները իրար նման են իրենց ձևով, սակայն տարբերվում են զարդարանքներով. տարբեր հարթաքանդակներ, ոսկով կամ պլատինով ձևավորում, Մալթայի տարբեր տեսարժան վայրերի պատկերներ: Նրանց վրա պետք է անպայման պատկերված լինի Մալթայական խաչը և տոհմանշանը: Այս ժամացույցները մոտ 5000 եվրո արժեն:

Авиаперелеты на спортивные события

Читайте также:  Как выбрать отдых по душе - Мальта

Արթուրի արհեստանոցից հնարավոր չէ պարզապես  վերցնել  ու ժամացույց գնել: Այն անհրաժեշտ է պատվիրել, քանի որ դա բացառիկ աշխատանք է: Մեկ ամսվա ընթացքում այն պատրաստ կլինի:

Դեռևս ասպետների ժամանակներից Մալթայում մեծ պահանջարկ էին վայելում դարբնոցները: Դրանցում դարբինները զենք ու զրահ էին պատրաստում ասպետների համար: Մինչ օրս կրակը շարունակում է վառվել Մալթայի դարբնոցներում: Իսկ նրանց մոտ տեղակայված են փոքր խանութներ կռածո աշխատանքներով:

Շոփինգ «Դարբնի խանութ»

«Dragon forge»-ը կռածո լամպերի և կահույքի խանութ է: Ճիշտն ասած այստեղի աշխատանքները մի տեսակ կոպիտ են և ոչնչով չեն տարբերվում մեր խանութներում վաճառվողներից: Իսկ գները շատ բարձր են:

Եթե հանկարծ որոշեք Մալթայում կռածո աշխատանք գնել, փնտրեք այլ խանութ:

Մալթայում բոլոր տները ավազագույն են ներկված, սակայն առանձնանում են գունավոր պատշգամբներով և խլափեղկերով: Նախկինում Մալթայում հասցեներ չեն եղել: Յուրաքանչյուր տուն ուներ իր սեփական անունը, որը նշված էր կավե ցուցանակի վրա: Մալթացիները որոշեցին չհրաժարվել այս լավ ավանդույթից: Եվ մինչ օրս նրանք շարունակում են պատվիրել անվանական ցուցանակներ տեղի վարպետների մոտ:

Շոփինգ «Մալթայական ցուցանակ»

«Bristow Potteries»-ը կերամիկական իրերի խանութ է, որտեղ վաճառվում են կերամիկայից նկարազարդ ափսեներ, բաժակներ, գավաթներ, զարդարանքներ, նկարներ և հուշանվերներ: Այստեղ արտադրվում են նաև բարձրորակ կավից ցուցանակներ: Դրանք օգտագործվում են հարյուրամյակների ընթացքում: Մեր օրերում ցուցանակներով հնարավոր է զարդարել ոչ միայն տան ֆասադը, այլև նրա ներսը: Հնարավոր է պատվիրել ցանկացած գրությամբ ցուցանակ կերամիկայից: Անհատական ցուցանակի պատրաստման ժամկետը 24 ժամ է:

Մալթայի տները օրիգինալ են ոչ միայն իրենց ցուցանակների շնորհիվ: Նրանցից շատերը չունեն դռան սովորական զանգ: Մալթացիները մինչ օրս հաճույքով օգտվում են դռան բռնակ – թակիչներից և դրանք այստեղ շատ տարբեր են: Անհնար է գտնել  երկու միանման բռնակ-թակիչ:

Читайте также:  {:ru}Мальта. Частные компании с ограниченной ответственностью{:}{:en}Malta. Private limited companies{:}{:ua}Мальта. Приватні компанії з обмеженою відповідальністю{:}{:tj}Малта. Ширкатҳои хусусии дорои масъулияти маҳдуд {:}{:es}Malta. Sociedades Privadas de Responsabilidad Limitada{:}{:ar}مالطا. شركات ذات مسؤولية محدودة{:}{:pt}Malta. Sociedades de responsabilidade limitada{:}{:tr}Malta. Özel limited şirketler{:}{:mt}Kumpaniji f'Malta b'responsabbiltà limitata {:}{:kz}Мальта. Жауапкершілігі шектеулі жеке компаниялар{:}{:tm}Malta. Çäklendirilen jogapkärçiligi bolan hususy kompaniýalar.{:}

Շոփինգ «Դռան թակիչներ»

«Artisans centre» խանութ. Դռան բռնակ-թակիչները  հին ժամանակներում ստեղծել էին նրա համար, որ հյուրերը չջարդեն իրենց ձեռքը երկաթե դուռը ծեծելիս: Խանութում նման աշխատանքների տեսականին շատ մեծ է, սակայն դելֆինների տեսքով թակիչներն ամենապահանջվածն են: Ըստ մալթացիների, դելֆինը հաջողություն է բերում: Յուրաքանչյուր թակիչ շատ խորհրդանշական է: Փիղը իմաստության խորհրդանիշն է, որը ակնարկում է, որ տվյալ տանը հիմարների չեն սպասում: Կրիան նրանց համար է, ովքեր ձգտում են երկարակեցության: Գայլը անբարյացակամ անձանց վախեցնելու համար է: Առյուծը տան սեփականատիրոջ ինքնագնահատականը բարձրացնելու համար է: Գները տատանվում են 25-ից մինչև 90-100 եվրոյի սահմաններում:

Մալթայում շատ են ապակու պատրաստման արհեստանոցները: Եվ դա պատահական չէ: Այս արհեստը կղզի են բերել փյունիկեցիները մ.թ.ա. 800 թ.-ին: Իսկ նրանք շատ հմուտ էին այդ գործում: Այդ ժամանակներից սկսած մալթացիները սկսեցին պատրաստել տարբեր արձանիկներ աշխարհի ամենափխրուն նյութից:

Շոփինգ «Մալթայական ապակի»

«Valetta Glass» խանութ-արհեստանոցում ամեն ինչ տարբեր է, գունագեղ, նույնիսկ անսովոր: Այստեղ կարելի է գտնել ամեն ինչ՝ սկսած ապակե բաժակից և ծաղիկից մինչև մի ամբողջական քաղաք: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այդ ապակե իրերի արտադրությունը հենց նույն վայրում է` հենց խանութի պատի հետևում: Բոլոր զբոսաշրջիկներին թույլատրվում է ոչ միայն տեսնել, թե ինչպես են դրանք ստեղծվում, այլև անձամբ ինչ-որ բան պատրաստել: