Մալթան լի է հետաքրքիր պատմական և մշակութային վայրերով: Այստեղ անցկացվում են շատ հետաքրքիր ժամանցային միջոցառումներ: Դուք, ամենայն հավանականությամբ, կզարմանաք, հայտնաբերելով, որ այստեղ միշտ ինչ-որ բան է տեղի ունենում՝ անկախ նրանից, թե տարվա, որ եղանակին եք Մալթա գալիս: Յուրաքանչյուրը այստեղ կգտնի ինչ-որ հետաքրքիր բան իր համար: Մալթայում երբեք չեք ձանձրանա:
Պատմամշակութային ժառանգություն
Մալթայի պատմամշակութային ժառանգությունը բավականին հարուստ է, ինչը զարմանալի է նման ոչ մեծ չափեր ունեցող կղզու համար: Մալթայի վաղեմի տիրակալները և հատկապես Սուրբ Հովհաննես օրդենի ասպետները, այստեղ կառուցել են բազմաթիվ գեղեցիկ շենքեր և ամրություններ: Սակայն նրանց մեծ մասը գտնվում է Վալետտայում և Երեք քաղաքների տարածքում:
Կան նաև բազմաթիվ հետաքրքիր թանգարաններ, այգիներ և այլ մշակութային վայրեր Մալթայում և Գոզոյում, որոնք պետք է անպայման այցելել:
Շրջագայություններ և էքսկուրսիաներ
Կան մի շարք ընկերություններ, որոնք կազմակերպում են էքսկուրսիաներ ցամաքով և ծովով Մալթայի և Գոզոյի ամենահայտնի տեսարժան վայրերով: Սովորաբար ավտոբուսը զբոսաշրջիկներին վերցնում է հյուրանոցից և տանում այն վայրերով, որոնք արժե այցելել Մալթայում Ձեր արձակուրդի ժամանակ:
Առաջարկվում են նաև կրուիզներ, որոնց ընթացքում հնարավորություն ունեք ծովից հիանալու կղզիներով: Դուք ժամանակ կունենաք ճաշի համար, իսկ ամռանը նաև լողալու և արևայրուք ընդունելու համար:
Լող և արևայրուք Մալթայի լողափերին
Մալթայի, հարևան Գոզո և Կոմինո կղզիների ափերը բավականին կտրատված են: Կան բազմաթիվ տարբեր լողափեր` ավազային լողափերից սկսած մինչև քարքարոտ և գլաքարային լողափեր:
Ծովափնյա շրջանները հատկապես պահանջված են ամռանը, երբ զբոսաշրջիկներն ու տեղացիները գալիս են ծով հանգստանալու, արևայրուք ստանալու, լողալու կամ ջրային մարզաձևերով զբաղվելու համար:
Լավ եղանակին հաճախ են զբոսախնջույքներ կազմակերպվում ծովի ափին ամբողջ տարվա ընթացքում:
Բացահայտեք ստորջրյա աշխարհը
Վերջին տասնամյակների ընթացքում Մալթայական արշիպելագում դայվինգով զբաղվելը լայն տարածում է ստացել: Հետաքրքրությունը նրա հանդեպ անընդհատ աճում է: Դայվերները այստեղ են գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Կան մի քանի դայվինգի դպրոցներ, որոնք առաջարկում են դասընթացներ և հատուկ հանդերձանք, ինչպես նաև դայվինգ-էքսկուրսիաներ կղզու լավագույն ստորջրյա վայրերով:
Մնացեք ակտիվ. սպորտ և ֆիթնես
Մալթայում արձակուրդի ժամանակ լավ ֆիզիկական վիճակը պահպանելը դժվար չէ, քանի որ ողջ տարվա ընթացքում այստեղ առաջարկվում են մարմնամարզական հետաքրքիր ծրագրեր: Դուք կարող եք գնալ մարզասրահ կամ ակումբ մարզվելու համար, կամ եթե ցանկանում եք վայելել ջերմ եղանակը և բնության գեղեցիկ տեսարանները, կարող եք վազել կամ հեծանիվ քշել բաց երկնքի տակ :
Авиаперелеты на спортивные события
Ժամանց
Եթե Ձեզ հետաքրքրում է, թե ինչով կարելի է զբաղվել Մալթայում արձակուրդի ժամանակ, ապա նշենք, որ այստեղ առաջարկվում են ուրախ և հետաքրքիր ժամանցային միջոցառումներ տարբեր տարիքի հանգստացողների համար: Այցելեք զվարճալիքների զբոսայգիներ կամ զբաղվեք ջրային սպորտաձևերով ամռանը: Ձիով զբոսանք կատարեք կամ կամ զբաղվեք այլ սպորտաձևերով փակ սրահներում, որոնք հասանելի են ողջ տարվա ընթացքում:
Բացահայտեք գյուղական շրջանները ոտքով
Առաջին հայացքից թվում է, թե Մալթան ամբողջությամբ շինություններով է լցված: Սակայն Մալթայական արշիպելագի արևմտյան հատվածը և, մասնավորապես, Գոզոն, դեռևս զարգացած չեն և առաջարկում են զբոսաշրջիկներից թաքուն մնացած վայրեր անկոխ գյուղական շրջաններում: Դրանք կատարյալ են ոտքով զբոսանքների համար: Բարձր ժայռերը, բնական քարանձավները, հովիտները և մեկուսի լողափերը Ձեզ են սպասում:
Պարեք ողջ գիշեր. Մալթայի գիշերային կյանքը
Մալթան հատկապես հայտնի է իր գիշերային կյանքով, որը գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների, հատկապես երիտասարդների, որոնց դուր են գալիս կղզու վրա սփռված բազմաթիվ բարերն ու ակումբները: Պաչևիլն ու Սեն-Ջուլիանսը հատկապես հայտնի են իրենց գիշերային կյանքով: Փողոցները բառացիորեն լցված են բարերով, ակումբներով, դիսկոտեկներով, կինոթատրոններով և խաղատներով:
Կինոթատրոններ
Մալթայում կինոթատրոնները հատկապես պահանջված են ձմռանը, երբ հանգստացողները փնտրում են ժամանցի վայրեր փակ տարածքներում՝ որպես ապաստարան սառը քամուց: Մալթայում կան մի քանի կինոթատրոններ, իսկ Գոզո կղզում՝ մեկ, որտեղ ֆիլմերը ցուցադրվում են հարմարավետ պայմաններում՝ վերջին աուդիո-վիզուալ տեխնոլոգիաների կիրառմամբ:
Ազատվեք սթրեսից. Սպա և առողջարանային կենտրոններ
Գաղտնիք չէ, թե ինչքան լարված է ժամանակակից կյանքը: Հետևաբար, արձակուրդի մեկնելիս, Դուք հավանաբար ցանկանում եք հանգստանալ և ազատվել կուտակված սթրեսից: Մալթան իդեալական վայր է հանգստի համար, քանի որ այստեղ կան բազմաթիվ սպա և առողջարանային կենտրոններ: Տաք եղանակը, կապույտ ծովը, ինչպես նաև սպա և առողջարանային կենտրոնները կօգնեն Ձեզ հանգստանալ ու ավելի առողջ զգալ:
Միջոցառումներ և ժամանցի տարբերակներ փոքրիկների համար
Մալթան իդեալական վայր է ընտանիքների համար, քանի որ երեխաների համար այստեղ կան ժամանցի բազմաթիվ տարբերակներ: Լողափերը երեխաների սիրված վայրերից են, որտեղ նրանք երկար ժամեր են անցկացնում լողալով և ավազե ամրոցներ կառուցելով: Ջրային սպորտաձևերը և ժամանցի այլ տարբերակները բոլորի համար արձակուրդը էլ ավելի զվարճալի են դարձնում: Մալթայի և Գոզոյի շրջակայքում կան շատ զվարճալիքների զբոսայգիներ և խաղահրապարակներ, որտեղ Ձեր երեխաները կարող են ուրախ ժամանակ անցկացնել, իսկ Դուք կարող եք հանգստանալ նստարանին և գիրք կարդալ ստվերում:
Չմոռանաք հուշանվերների մասին. Շոփինգը Մալթայում
Մալթան շոփինգի համար հիանալի տարբերակներ է առաջարկում, հատկապես զբոսաշրջային խոշոր հանգստավայրերում: Այստեղ կան բազմաթիվ մանրածախ խանութներ, որոնք առաջարկում են ամեն ինչ՝ նորաձև հագուստից սկսած մինչև ավանդական հուշանվերներ: Վալետտայում, և մասնավորապես, Սլիմայում կան մի քանի առևտրի կենտրոններ և ոչ մեծ խանութներ, որոնք սպասում են Ձեզ: