Путешествия бизнес авиацией

Փոքրիկ Մալթան մեծ պետությունների նման բժշկական ավիացիոն ծառայությունների կարիքը ունի։ Aviav TM (Cofrance SARL) ընկերությունը օրվա ցանկացած ժամանակ պատրաստ է տրամադրել վարձակալության սանիտարական ինքնաթիռ կամ ուղղաթիռ: Բոլոր բժշկական օդանավերը հագեցած են ժամանակակից սարքավորումներով։ Օդանավում հիվանդներին կամ տուժածներին ուղեկցում են որակյալ բուժքույրեր և բժիշկներ։

Երեք կղզիներից, որոնցից բաղկացած է Մալթա, հեշտ և արագ կարելի է հասնել ցանկացած եվրոպական կլինիկա։ Aviav TM-ի աշխատակիցները նախապես պայմանավորվում են ընդունելության մասին և ապահովում թռիչքի օպտիմալ պայմանները:

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ սանիտարական ավիացիան Մալթայում

  • Տարերային աղետների և վթարների ժամանակ հիվանդներին կամ տուժածներին եվրոպական կլինիկաներ տեղափոխելիս,
  • Ծննդկաններին Նիցցայի կլինիկաներ տեղափոխելիս,
  • Փորձառու բժիշկների բրիգադի ուղեկցությամբ մեկ այլ կղզում գտնվող հիվանդանոց թռչելիս,
  • Տարեց մադկանց ճանապարհորդությունների ժամանակ,
  • Մահացածի մարմինը նշված վայր տեղափոխելիս:
Читайте также:  Hangar8 нацелился на Казахстан

Aviav TM (Cofrance SARL) ֆրանսիական ավիաբրոքերը միշտ պատրաստ է պատվիրատուին տրամադրել հատուկ սարքավորված օդանավ բժշկական չվերթների համար: Թռիչքը հնարավոր է Մալթայի երկու օդանավակայաններից, որոնք տեղակայված են Վալետայում և Գոզոյում, ինչպես նաև Կոմինո կղզու ուղղաթիռային հարթակից: Հիվանդին և նրա հարազատներին օդանավերը կտեղափոխեն նշված ցանկացած վայր: Անհրաժեշտության դեպքում, օդանավում կլինի բժիշկ։ Բարձր մակարդակի սպասարկմամբ Մալթայի պետական և մասնավոր կլինիկաները շուրջօրյա ընդունում են հիվանդների։ Սակայն բոլոր ցանկացողներին օդանավերը տեղափոխում են Եվրոպայի ցանկացած հիվանդանոց։

Авиаперелеты на спортивные события

Aviav TM (COFRANCE SARL)-ից սանիտարական ավիափոխադրման ոլորտում լրացուցիչ ծառայությունները՝

  • Սննդի տրամադրում օդանավում,
  • Տեղափոխում օդանավակայան և կլինիկա,
  • Պայմանագրի կնքում ընտրված հիվանդանոցի հետ։
  • Ապահովագրության և վիզայի ձևակերպում:

Aviav TM (COFRANCE SARL) մասնավոր բժշկական ուղղաթիռի կամ ինքնաթիռի վարձակալության ձևակերպման համար աշխատակիցներին անհրաժեշտ է՝

  • Մեկնման ճշգրիտ ժամանակը և վայրը,
  • Կլինիկայի գտնվելու վայրը,
  • Հիվանդի ախտորոշումը,
  • Տեղեկություններ տուժածի առողջական վիճակի մասին,
  • Ուղեկցողների թիվը,
  • Անհատական ցանկությունները։
Читайте также:  Tyrolean Jet Service предлагает для чартеров G650ER и ACJ319

Մալթան փոքր պետություն է, և հիվանդներին մի կղզուց մյուսը հասցնելու համար ավելի լավ է նախապատվությունը տալ սանիտարական ուղղաթիռներին: Նրանք կարող են վայրէջք կատարել գրեթե ամենուր, այդ թվում, կլինիկայի տանիքին։ Մեծ հեռավորությունների համար Aviav TM-ը խորհուրդ է տալիս մասնավոր բժշկական ուղղաթիռ վարձակալել: Բոլոր օդանավերը, որոնք նախատեսված են սանիտարական ավիացիայի համար, հագեցած են բժշկական սարքավորումներով, ունեն մեծ դեղարան, հիվանդների և նրանց ուղեկցողների համար հարմար նստատեղեր: Որոշ դեպքերում (տարեցների թռիչք, հղի կանանց տեղափոխում Ֆրանսիայի կլինիկա) Cofrance SARL-ի մենեջերները խորհուրդ են տալիս վարձակալել ուղևորատար ինքնաթիռ, որն անհրաժեշտ քանակությամբ տեղեր ունի առավելագույն հարմարավետությամբ թռիչք իրականացնելու համար:

Թռիչք դեպի Մալթայի կլինիկաներ

Aviav TM (Cofrance SARL) -ն ապահովում է բժշկական ինքնաթիռով պրոֆեսիոնալ մասնագետների ուղեկցությամբ թռիչք ցանկացած վայրից դեպի Մալթայի կլինիկաներից մեկը, որոնք Եվրոպայում մեծ համբավ են վայելում։ Այստեղ աշխատող բժիշկները կրթություն են ստացել աշխարհի լավագույն համալսարաններում, իսկ բուժման համար վճարն ավելի ցածր է, քան եվրոպական խոշոր պետությունների հիվանդանոցներում։  Վերջին տարիներին Մալթայում արագ տեմպերով սկսել է զարգանալ բժշկական զբոսաշրջությունը։ Մասնավոր ինքնաթիռների վարձակալումը կարող է դառնալ առաջին քայլը առողջացման ճանապարհին՝ Միջերկրական ծովում գտնվող փոքր պետության լավագույն կլինիկաներից մեկում: