Մալթա. գարուն, ամառ, աշուն, ձմեռ և նորից գարուն

Путешествия бизнес авиацией

Ով մեկ անգամ այցելել է Մալթան, անպայման կցանկանա վերադառնալ այստեղ կրկին: Չորս կողմից շրջապատված լինելով Միջերկրական ծովով, այս դրախտային վայրը գրավում է զբոսաշրջիկներին աշխարհի տարբեր ծայրերից:

Մալթայի արշիպելագը կազմված է երեք փոքր քարքարոտ կղզիներից ` Գոզոյից, Կոմինոից և Մալթայից: Բնակչությունը կազմում է ընդամենը 300 հազար մարդ, իսկ տարեկան զբոսաշրջային հոսքը հասնում է 1,5 միլիոնի: Պետության հիմնական եկամտի աղբյուրը զբոսաշրջությունն է:

Այստեղ զարգացած է հյուրանոցային ցանցը, լողափերը խնամված են, կան շատ մեծ ու փոքր ռեստորաններ և սրճարաններ: Մասնավոր սեկտորը նույնպես առաջարկում է իր ծառայությունները` կարող եք գտնել մատչելի և և հարմարավետ պայմաններով կացարաններ:

Մալթան գարնանը

Գարնան ամիսներին Մալթայում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին տատանվում է 17 ° C -ից մինչև 23 ° C: Գիշերը ջերմաստիճանը նվազում է մինչև 10-15 ° C: Տարվա այս եղանակին ծովում ջուրը դեռ բավականաչափ տաք չէ և կազմում է 15-18 ° C, սակայն, եթե ցանկությունը մեծ է կարող եք լողալ: Սառը ջուրը չի վախեցնում ռուս զբոսաշրջիկներին և նրանցից շատերը մտնում են ջուրը, իսկ եթե օրը արևոտ է նաև արևային լոգանք են ընդունում:

Читайте также:  {:ru}Шопинг на Мальте – пусть подруги завидуют{:}{:am}Շոփինգ Մալթայում. թող ընկերուհիները նախանձեն{:}

Авиаперелеты на спортивные события

Սակայն, որպես կանոն, գարունը ավելի հարմար է ոտքով զբոսանքների, տեսարժան վայրեր այցելության, ծովային տեսարաններով զմայլվելու և խաղաղ հանգստի համար:

Մալթան ամռանը

Ամառը նշանավորվում է լողի սեզոնի բացմամբ և զբոսաշրջիկների ներհոսքով: Հունիսից սկսած, երբ օդը տաքանում է մինչև 28 ° C, իսկ գիշերը ջերմաստիճանը իջնում է մինչև 19 ° C և մինչև ամռան վերջ եղանակը նպաստավոր է լողափային հանգստի և ժամանցի տարբեր տարբերակների համար: Ջրի ջերմաստիճանը հունիսին բարձրանում է 21 ° C- ից և հասնում մինչև 25 ° C օգոստոսին: Ամենաշոգ ամիսը Մալթայում դա օգոստոսն է, երբ ցերեկը օդի ջերմաստիճանը հասնում է 33 ° C, իսկ երբեմն էլ ավելի բարձր աստիճանի: Ջրի ջերմաստիճանը իր պիկին է հասնում հուլիսին, երբ այն տաքանում է մինչև 26 ° C: Ամռանը տուր​​օպերատորները առաջարկում են ուղեգրերը երկուսի համար ամենաբարձր գներով և երբեմն արժեքը հասնում է մինչև 165 000 և ավելի ռուբլի՝ հինգ աստղանի հյուրանոցով հայտնի հանգստավայրի համար: Ամռանը երբեմն լինում են ամպրոպներ և մառախուղներ, բայց սեզոնի ընթացքում ոչ ավել 1-2 օրից:

Читайте также:  {:ru}Мальта – чем привлекательна для бизнесменов{:}{:ua}Мальта – чим приваблива для бізнесменів{:}{:ge}მალტა – რით არის მიმზიდველი ბიზნესმენებისათვის {:}{:tj}Малта – аз кадом ҷиҳат соҳибкоронро ҷалб менамояд{:}{:am}Մալթա․ Ինչո՞վ է գրավիչ գործարարների համար{:}


Մալթան աշնանը

Աշնանը շոգը սկսում է նահանջել: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերին իջնում է 28 ° C-ից և նոյեմբերին հասնում մինչև 20 ° C: Համապատասխանաբար իջնում է նաև ջրի ջերմաստիճանը 24 ° C-ից մինչև 20 °C, սակայն դեռևս հաճելի է լողորդների համար: Լողի սեզոնը փակվում է նոյեմբերի վերջին: Երկուսի համար տուրերի արժեքը իջնում է մինչև 45 000 ռուբլի: Այս գնով հնարավոր է հանգստանալ շքեղ հինգ աստղանի հյուրանոցում: Աշնանը անձրևոտ օրերի թիվը տարբեր տարիներին կարող է հասնել 8-ից 12 օր: Հնարավոր են հորդառատ անձրևներն ու ամպրոպները:

Մալթան ձմռանը

Սառնամանիքներ Մալթայում գրեթե երբեք չեն լինում: Օդի ջերմաստիճանը ձմռան ամիսներին պահպանվում է 15-18 ° C-ի սահմաններում: Ջուրը արդեն բավականին սառն է, դեկտեմբերին հասնում է 17 ° C, հունվար-փետրվար ամիսներին 13-14 ° C: Ձմռանը մինչև 12 օր անձրևներ են տեղում: Իսկ ահա երկու անձի համար ուղեգրերի արժեքը նվազում է հասնելով 40 հազար ռուբլի շքեղ հյուրանոցի պարագայում: