Մալթան` տուրիստական դրախտ

Путешествия бизнес авиацией

Մի փոքր Մալթայի պատմությունից

Դրախտային կղզիներ Մալթան, Գոզոն և Սուրբ Պավլի, Ֆիլֆլա անմարդաբնակ կղզիները կազմում են արշիպելագ, որը հարմարավետորեն տեղակայվել է Միջերկրական ծովում՝ Սիցիլիայի և Հյուսիսային Աֆրիկայի հարևանությամբ:

Հին ժամանակներից սկսած Մալթան հանդիսանում էր օտարազգի զավթիչների համար «համեղ պատառ»: Ով ասես, որ չէր ցանկանում գերակայություն հաստատել  առևտրային ճանապարհների այս խաչմերուկում: Մի ժամանակ այստեղ իշխում էին փյունիկեցիները, հույները, բյուզանդացիները, հռոմեացիները, կարթագենցիները, արաբները, նորմանները և իսպանացիները:

Մալթան միշտ եղել է Եվրոպայից դեպի Ասիա, ինչպես նաև դեպի Աֆրիկա և հակառակ ուղղությամբ ծովային երթուղիների կենտրոն: Մի կողմից, դա նպաստեց Մալթայի զարգացմանը, մյուս կողմից` նա մշտապես կռվախնձոր էր: Տարբեր մշակույթներ թողել են իրենց անջնջելի հետքը՝ վերածելով Մալթան յուրահատուկ մի անկյունի, որտեղ հիանալիորեն միահյուսվել են տարբեր ազգերի մշակութային բազմազանությունը, բացառիկ կլիման և ձեռնարկատիրական գործունեության  համար մեծ հնարավորությունները: Այդ իսկ պատճառով, 2011 թվականից ի վեր աճել է Մալթայում բնակություն հաստատելու ցանկություն ունեցող հարուստ մարդկանց հոսքը:

Читайте также:  Все прелести города Валлетта, Мальта

Այսօր Մալթան ընձեռում է ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու բացառիկ հնարավորություն: Նման մոտեցումը բացում է լայն հնարավորություններ  պետության հետագա տնտեսական աճի համար, իսկ ներդրողները, որոնք հաստատվել են Շենգենյան գոտում, կարող են ազատորեն այցելել նրանում գտնվող ցանկացած երկիր:

5 պատճառ Մալթա այցելելու համար

Авиаперелеты на спортивные события

Նախևառաջ, զբոսաշրջիկներին գրավում է կլիման, որը նպաստում է հարմարավետ հանգստին: Շոգ ամառները և տաք ձմեռները կարճատև անձրևային սեզոնով, իդեալական պայմաններ են ապահովում տարվա ցանկացած ժամանակ Մալթա այցելության համար:

Մալթական լողափերի կատարյալ մաքրությունը, հանդիսանում են ևս մեկ լավ պատճառ այստեղ գալու համար: Գեղեցիկ լազուրային Միջերկրական ծովը, ավազով ծածկված լողափերը բոլոր հարմարություններով, ժամանցի տարբեր տեսակները գրավում են զբոսաշրջիկներին, ինչպես մագնիս:

Читайте также:  Готовимся заранее к знакомству с Мальтой

Բազմաթիվ հնագույն հուշարձանները և ճարտարապետական ժառանգությունը հանդիսանում են մեկ այլ պատճառ Մալթա ժամանելու համար: Այստեղ կան շատ հետաքրքիր վայրեր այցելելու և լուսանկարելու համար՝ միջնադարյան ամրոցներ, մեգալիթյան տաճարների և հրապարակների ավերակներ, հնագույն պալատներ:

Եթե Դուք սիրում եք բնական տեսարժան վայրեր, ապա Մալթայում դրանք շատ են: Դրանց թվում են բնական քարանձավներ, հսկայական բնական պարկեր, աշխարհահռչակ ծովային պարկ Mediterraneo, որտեղ կազմակերպվում են շոուներ դելֆինների և ծովային առյուծների մասնակցությամբ: Այստեղ կարող եք տեսնել էկզոտիկ սողուններ, թռչուններ և երկկենցաղներ:

Մալթան շատ զբոսաշրջիկների է գրավում նաև այն տեսանկյունից, որ նրանք այստեղ հնարավորություն ունեն բուժվելու բազմաթիվ հիվանդություններից: Բանը նրանում է, որ Մալթայում օդը հագեցած է յոդի աղերով: Տեղական կլինիկաների բուժիչ պրոցեդուրաների, հիդրոմերսման ու զանազան պարուրումների հետ մեկտեղ, արդյունքը շոշափելի է դառնում: Էլ խոսք չի գնում այն մասին, թե ինչ էֆֆեկտ է ունենում ծովի ալիքների ձայնը նյարդերը հանգստացնելու և սթրեսից ազատելու հարցում: